
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ձորաղբյուր-Զովք գյուղամիջյան ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Lada 21010 մակնիշի ավտոմեքենան և «Բելառուս» տրակտորը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Lada-ի միջից 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվե;լ «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Նարեկ Զոհրաբյանը։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Մ. Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է տրակտորավարի, Lada-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։