Քաղաքագետ Մովսես Հարությունյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից ուշագրավի մասին կարճ ու մատչելի.

1.Հայաստանը միջանցքի հարց չի քննարկել ու չի էլ քննարկելու։

2.Ստորագրվելիք ենթադրյալ փաստաթուղթը վերաբերելու է միայն հանձնաժողովի ստեղծմանը, որի շրջանակներում հետո նոր` տարիների ընթացքում, քննարկվելու են սահմանզատման և սահմանագծման հարցերը։

3.Անկլավների մասին փաստաթղթում հիշատակում չի լինելու. դա թողնվելու է հանձնաժողովի վրա։ Հայաստանը պնդելու է, որ մեզ մոտ առկա անկլավները հետագայում ևս մնան մերը։

4.Նոյեմբերի 9-ի` մեր պարտության և Ադրբեջանի հաղթանակին նվիրված օրը շոուտիկ եռակողմ հանդիպման գաղափարը մերժել է հայկական կողմը` ելնելով հանգամանքից, որ այն բացի մեզ հոգեբանական հարված տալուց ոչինչ չի տալու։

5. Ճանապարների ապաշրջափակմանը կողմ ենք, բայց մեր սուվերենության պահպանմամբ և այն ուղիներով/ճանապարհներով, որը կորոշի Հայաստանը (իհարկե խոսքը միայն մեր տարածքով անցնող հատվածների մասին է)։

6.Հայաստանը նոյեմբերի 16-ին գրավոր չի դիմել ՀԱՊԿ-ին, քանզի մայիսի 12-ի` ադրբեջանական ներխուժման ժամանակ դիմել ենք, ու այն անարձագանք է մնացել։

7.ՀՀ-ն այս պահին չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։

707