
Վլադիմիր Զելենսկին իր մամուլի ասուլիսում նշել է, որ Ուկրաինան արդեն 8 տարի պատերազմական իրավիճակում է։
Խոսելով Ռուսաստանի դեմ լայնածավալ պատերազմի մասին` Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ ամեն օր էլ կա նման վտանգ Ռուսաստանի կամ նրա կողմից հովանավորվող զինյալների կողմից։ Սակայն նա հավելել է, որ Ուկրաինան լիովին վերահսկում է իր սահմանները և ամբողջովին պատրաստ է ցանկացած էսկալացիայի։ «Մեզ աջակցում են ոչ միայն մեր հետախուզությունից, այլ նաեւ այլ երկրների հետախուզական ծառայություններից, գործընկեր երկրներից, որոնք աջակցում են մեզ: Մեզ իսկապես աջակցում են, տրամադրում ռազմական, տեղեկատվական, տեխնիկական եւ ֆինանսական օգնություն։ Բայց առաջին հերթին կարծում եմ, որ մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, մեր բանակի վրա։ Մեր բանակը հզոր է»,- նշել է Զելենսկին։