Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը հրավիրել է աշխատանքային ընթրիքի: Այս մասին հայտնել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ տեղադրելով տեսանյութ։ 

Ընթրիքը տեղի է ունեցել «Ֆունիկուլեր» ռեստորանային համալիրում, որը գտնվում է Մթածմինդա լեռան վրա: Այնտեղ երկու երկրների առաջնորդները հասել են ճոպանուղիով։ Ռեստորանային համալիրից բացվում է հիասքանչ տեսարան դեպի երեկոյան Թբիլիսի։ 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկօրյա աշխատանքային այցով մեկնեց Թբիլիսի՝ մասնակցելու առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին:

Մանրամասները՝ տեսանյութում։

848