«Թումո»-ն Հայաստանում կունենա ևս 6 կենտրոն
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնն ամփոփել է անցնող տարին և ներկայացրել 2022-ի անելիքները։
«2021-ին մենք հայտարարեցինք Թումո Հայաստան նախաձեռնությունը՝ 10 միլիոն ԱՄՆ դոլար մեկնարկային ներդրումով։ Դրանից ի վեր, մեր բազմաթիվ աջակիցների առատաձեռնության շնորհիվ, ստացել ենք ևս 4,5 միլիոն դոլարի նվիրատվություն։
Թումոյի գործընկերներ ՀԲԸՄ-ի և Աքիլյան ընտանիքի կրկնապատկման արդյունքում նախաձեռնությունն արդեն հասել է մոտ 19 միլիոնի, ինչը կազմում է 50 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով մեր դրամահավաքի շուրջ 40%-ը։
Այս ամենի արդյունքում մեր ցանցին կգումարվի ևս 6 կենտրոն Կապանում, Վանաձորում, Կողբում, Էջմիածնում, Հրազդանում և Մարտունիում, ինչպես նաև 40 նոր Թումո տուփ»,-ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
31 Դեկտեմբեր, 2021 14:37
1175
Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. այդ նպատակով Կառավարությունը գույք նվիրաբերելու որոշում կայացրեց (տեսանյութ)
30 Հոկտեմբեր, 2025 11:31
Բելգիայի թագուհին ԿԳՄՍ նախարարի ուղեկցությամբ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
14 Հոկտեմբեր, 2025 22:21
Ունենք կրթական պրոդուկտ, որ արտահանվում է և մրցունակ է աշխարհում․ Անդրեասյանը՝ նոր Թումո տուփ բացելու մասին (տեսանյութ)
20 Հունիս, 2025 11:13