Այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։  

Մինչ դեպքի վայրում փորձում էր զննություն կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։ 

1585