Լոնդոնի «Չելսին» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Տիագո Սիլվայի հետ, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

37-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2022/23 մրցաշրջանի ավարտը։

«Իսկական հաճույք է խաղալ «Չելսիում»: Երբեք չէի մտածում, որ երեք տարի կանցկացնեմ այս հիանալի ակումբում, ուստի շատ ուրախ եմ ևս մեկ մրցաշրջան մնալու համար։ Ես կշարունակեմ ամեն ինչ տալ այս ակումբի և երկրպագուների համար, ովքեր միշտ այնտեղ են եղել իմ գալուց ի վեր»,- մեջբերում է Տիագոյին ակումբի կայքը։

Հիշեցնենք, ու Սիլվան «Չելսի» է տեղափոխվել 2020 թվականի օգոստոսին՝ ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով: Լոնդոնյան ակումբի կազմում նա դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող եւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի սեփականատեր։ Այս մրցաշրջանում Սիլվան թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։

 

617