Հրշեջները մարել են Չկալովկա գյուղի մոտ գտնվող բենզալցակայանի պահեստում բռնկված հրդեհը
![](https://www.araratnews.am/admin/images/1641402946.jpg)
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնy hունվարի 5-ին, ժամը 15:32-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի պահեստում։
Նշվում ՝, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 16։41-ին։ Այրվել են տանիքը՝ մասամբ, մեկ ագրեգատ, վառելիքի համար նախատեսված 15 հատ պլաստմասսայե (20 լ) և 2 հատ ալյումինե (20 լ) տարա։
05 Հունվար, 2022 21:15
501