Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի Իլյա Լիխտենշտեյնը և նրա կինը՝ ԱՄՆ քաղաքացի Հիզեր Մորգանը, ձերբակալվել են։ Նրանցից առգրավել են 3,6 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոյն, որոնք գողացվել էին 2016 թվականի աշնանը Bitfinex կրիպտոարժույթների բորսայից (այն ժամանակվա փոխարժեքով գողոնը հավասար էր 65 միլիոն դոլարի)։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Խոսքը 2016 թվականին գողացված 119754 բիթքոյնի մասին է։ Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 4,5 միլիարդ դոլար, սակայն իրավապահներին հաջողվել է առգրավել միայն 94 հազարը՝ 3,6 միլիարդ դոլար արժեքով։

Դատարանի տվյալներով՝ Լիխտենշտեյնը մեղադրվում է 2016 թվականին Bitfinex համակարգերը կոտրելու և ավելի քան 2000 չարտոնված գործարքներ անելու մեջ։ Ընդ որում, վերջին հինգ տարում զույգին հաջողվել է լվանալ 25 հազար բիթքոյն։

Զույգին սպառնում է 25 տարվա ազատազրկում։

862