Araratnews.am-ի տեղեկություններով, ՀՀ ԿԱ պետգույքի կոմիտեն կարողացել է համաձայնության գալ և վաճառել Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցառեստորանային համալիրը: Գործարքի մանրամասներն այս պահին հայտնի չեն:

Մեր տեղեկությունների համաձայն` համալիրը գնել է «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերությունների խումբը, որի սեփականատերն է Նարեկ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի  սեպտեմբերի 26-ի կառավարության նիստում  որոշման համաձայն՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ 2018 թվականի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։

Նկատենք, որ հյուրանոցի պահպանումը պետության համար բեռ էր դարձել: Այս գործարքից հետո սեփականատերը կկարողանա ներդրում կատարել և շահագործել անտերության մատնված շենքը:

Մանրամասներն` առաջիկայում:

7026