Արարատի մարզում, փետրվարի 24-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 19:50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայութան  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում անցնող Կախանովի  ջրանցքում «Բելառուս»  մակնիշի  տրակտոր է ընկել:

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Քաղաքացիները իրենց ուժերով, վերամբարձ կռունկի  միջոցով դուրս են բերել ջրանցքից տրակտորը, ապա փրկարարները   այնտեղից դուրս  են բերել  երիտասարդ տղայի դին:

Մահացածը Սուրենավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Անդրեասյանն էր:

880