
Ջազի հայկական ասոցիացիան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ ներկայացնում է Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը: Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը ("In Odd We Trust")։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify և այլ հարթակների երաժշտացանկերը։ Տրիոյի կազմում են՝ Ռեմի Փանոսյան՝ դաշնամուր Մաքսիմ Դելպորտ՝ կոնտրաբաս Ֆրեդ Պետիպրե՝ հարվածային գործիքներ https://www.youtube.com/watch?v=_gYpNLqv7JA Տոմսերի արժեքը՝ 4000, 6000 և 8000 դրամ Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց ՝ https://www.tomsarkgh.am/hy/event/45058/n-a.html Մանրամասների համար զանգահարել՝ 096-206-208