Անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել երկրի բոլոր սպանդանոցներում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ անասնահամաճարակային մշտադիտարկում կիրականացվի Հայաստանում գործող բոլոր սպանդանոցներում: Այդ մասին ասված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:
«Մշտադիտարկումը կանցկացվի հետևյալ հարցերի շրջանակներում`
- սպանդանոցներ մորթի բերվող գյուղատնտեսական կենդանիներին ուղեկցող Ձև N 1 անասնաբուժական վկայականի առկայությունը (տրվում է անասնաբույժի կողմից՝ ի վկայություն, որ կենդանին առողջ է).
- կենդանական ծագման մթերքի և հումքի պահման համար սառցախցիկներով ապահովվածությունն ու դրանց սանիտարահիգիենիկ վիճակը.
- սպանդանոցի տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը:
Մշտադիտարկման արդյունքները կհրապարակվեն»,- նշված է գրառման մեջ:
24 Մարտ, 2022 00:02
1057
Անասնահամաճարակային վիճակը մարզերում կայուն է, կենդանիները պատվաստվել են ըստ պլանի. ԷՆ-ի պարզաբանումը
29 Հունիս, 2021 19:36
Մշտադիտարկում Լոռիում․ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմությունները շարունակվում են
17 Ապրիլ, 2025 23:51
Մշտադիտարկումներ կանցկացվեն ջերմոցային տնտեսություններում. ՍԱՏՄ
11 Դեկտեմբեր, 2020 23:04
Մշտադիտարկումներ Օպերայի տարածքում (տեսանյութ)
30 Հուլիս, 2020 21:10