
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ երկիրը թույլ չի տա իր տարածքով զենքի տարանցումը Ուկրաինա։
«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի նախագահի համար Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդն ամենակարևորն են: Այնուամենայնիվ, մեզ համար ամենակարևորն է Հունգարիայի և հունգար ժողովրդի անվտանգությունը: Մենք աշխատում ենք Հունգարիան պատերազմից հեռու պահել, ուստի թույլ չենք տա, որ զենքը մեր տարածքով անցնի։ Այդ մատակարարումները անմիջապես կդառնան ոչնչացման ռազմական թիրախ, և մենք պատրաստ չենք վտանգել հունգարացիների կյանքն ու անվտանգությունը»,- նշել է երկրի ԱԳ նախարարը։
Սիյարտոն նաև նշել է, որ Եվրամիության անդամ երկրների վարչապետների վերջին հանդիպմանը Վլադիմիր Զելենսկին կրկնել է իր պահանջները՝ թույլ տալ զենքի տեղափոխումը Հունգարիայի տարածքով և միևնույն ժամանակ դադարեցնել Ռուսաստանից բնական գազ և նավթ գնելը։