
Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չերնյակը Պետդումայի ղեկավարությանը կառաջարկի քննարկել Ռուսաստանում YouTube վիդեոհոսթինգի մուտքն օրենսդրորեն առնվազն 10 տարով արգելելու հարցը։ Այս մասին նա ասել է իր հարցազրույցում՝ մեկնաբանելով վիդեոհոսթինգի միջոցով Դումայի հեռուստաալիքի արգելափակումը։
Նրա խոսքով՝ հետագայում ռուսական ծառայությունը կարող է զբաղեցնել YouTube-ի տեղը։ Խորհրդարանականը Դումայի հեռուստաալիքի արգելափակումն անվանել է գրաքննություն և իրավունքների ու ազատությունների սադրիչ խախտում, ինչպես նաև տեղեկատվության տարածման մենաշնորհ։
«Օտարերկրյա YouTube-ի սեփականատերերը չեն ցանկանում տեսնել ճշմարտությունը: Ծառայությունն իր համար ստեղծել է բոլոր պայմանները Ռուսաստանի տարածքում օրենքից դուրս լինելու համար, ինչը կբերի բազմամիլիոն դոլարի վնաս և չհաշվարկվի ռուբլով»,- ասել է Չերնյակը՝ հավելելով, որ YouTube-ը կարող է հայտնվել ամենախիստ պատասխան միջոցների տակ։