Ապրիլի 20-ին գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով վաղը՝ ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Գ. Նժդեհի փողոցի և հարակից տարածքի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ:
19 Ապրիլ, 2022 18:09
1174