SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է  Տավուշի մարզի բնակիչ, 59-ամյա Վարդան Ք.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 27-ին ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 37-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ նույն օրը իր 8-ամյա աղջկան, ով միայնակ գտնվել է տանը, Վարդան Ք.-ն, օգտվելով այդ հանգամանքից, երեխային առանձնատան բակից համոզելով, տարել է ննջասենյակ, ապա  հանել հագուստներրը, մերկացնելով աղջկան, իսկ հետո իջեցրել իր անդրավարտիքը և երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Դրանից հետո երեխայի գոռգոռոցի ձայներից օգնության է հասել հարևանությամբ բնակվող  իր հարևանուհին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ:

Վարդան Ք.-ն ոստիկանների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Բերդի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի կողմից ձերբակալվել է: Երեխային տրվել է դատաբժշկի ուղեգիր:

1594