Արամ Թանանյանն ազատվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Կառավարությունը հունիսի 17-ի նիստին որոշում ընդունեց Արամ Ալեքսանդրի Թանանյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Թանանյան այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին։
Արամ Թանանյանը 2018 թվականից զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը:
17 Հունիս, 2022 15:14
1084