Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 28-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Աերացիա թաղամասի ասֆալտի գործարանում (բաց տարածքում) այրվում է հանքաձյութի ցիստեռն (20 տ), մոտակայքում առկա են մազութով լի տակառներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի 47/3 հասցեում գործող ասֆալտի գործարանում:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 15:53-ին: Այրվել է ցիստեռնից արտահոսած յուղը (մոտ 2 քմ)»:
29 Հունիս, 2022 03:50
1624
Թուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
08 Նոյեմբեր, 2023 23:16
Հրդեհ Էջմիածնի սովետական տարիներին հայտնի «Դանակ-պատառաքաղի» գործարանում
11 Հուլիս, 2022 20:41
Լեհական դինամիտների գործարանում հզոր պայթյուն է որոտացել. գործարանում երկու մարդ է կորել
16 Փետրվար, 2022 23:16
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 252 շենք
02 Օգոստոս, 2026 19:50
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
04 Հուլիս, 2026 19:27
Կանխվել է ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը
16 Հունիս, 2026 19:57
Հրշեջ-փրկարարները մարել են Ավան-Առինջում գտնվող ավտոտնակում բռնկված հրդեհը
31 Օգոստոս, 2026 14:11
Հրշեջ-փրկարարները մարել են խանութում բռնկված հրդեհը
30 Օգոստոս, 2026 21:35
Հրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը
27 Օգոստոս, 2026 15:06