

Ես պնդում եմ, որ մեր ավիատոմսերը շուկայում մնում են ամենահասանելիները: Այսօր մամուլի ասուլիսին ասաց FLYONE ARMENIA ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ անդրադառնալով ավիատոմսերի ոլորտում գնաճի հարցին:
«Եթե խոսում ենք լոուքոսթերի մասին և հայաստանյան շուկայի մասին, ապա մենք տեսնում ենք լոուքոսթ սեգմենտում գտնվող բոլոր ավիաընկերություններում տոմսերի գների նկատելի աճ, և դա դինամիկ աճ է»,-ասաց նա,նշելով, որ գինը ձևավորվում է որոշակի հաշվարկների արդյունքում:
«Արհեստականորեն ավիատոմսերի գների նվազեցումը ավելի ծանր գնաճի է հանգեցնելու շուկայում, քանի որ ավիատոմսերը սահմանափակ քանակ ունեցող միավոր են»,- ասաց Անանյանն, միաժամանակ ընդգծելով, որ առցանց հաշվառումն անվճար է:
«Միջազգային գնահատականներով կորոնավիրուսի համաճարակի հաղթահարումից նշանակալիորեն բարձրացել է պահանջարկը ավիացիոն փոխադրումների համար և գերազանցել է անգամ նախահամաճարակային մակարդակները»,- նկատեց Արամ Անանյանը:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում