Հայկական խոհանոցը դարձել է ամենասիրվածներից մեկը ազգային խոհանոցների շարքում, որի ուտեստներն ամենից հաճախն են պատվիրում Ռուսաստանում։

Retail.ru պորտալը, վկայակոչելով Yandex Food-ի աղբյուրները, հայտնում է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանում հայկական ազգային ուտեստների պատվերների թիվն աճել է։

Yandex Food-ը պարզել է, թե որ ազգային խոհանոցներն ու ճաշատեսակներն ամենաարագն են ձեռք բերում ժողովրդականություն հաճախորդների շրջանում: Ըստ տեղեկության` մեկ տարվա ընթացքում փոխվել է օգտատերերի նախասիրությունները: Yandex Food-ն ուսումնասիրել է 2022 թվականի առաջին կիսամյակի պատվերների վիճակագրությունը և համեմատել այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ։

Ըստ դրա` ամենաարագ տեմպերով աճում են վրացական, թուրքական, հայկական և հունական խոհանոցները։ Վերջին վեց ամիսների ընթացքում սննդի ոլորտում ամենաշատն աճել է վերոնշյալ ազգային ուտեստների պատվերների թիվը։

2022 թվականի առաջին կիսամյակի համար սպասարկման պատվերների քանակի աճի թոփ 5 ուտեստներն այսպիսի տեսք ունեն՝ պիցցա, խինկալի, խորոված, քյաբաբ, խաչապուրի։ Հետաքրքիր է, որ  հաճախորդների նախասիրությունները գրեթե կախված չեն տարածաշրջանից. տարբեր երկրների տարբեր քաղաքներում ուտեստների ժողովրդականությունը առանձնապես չի տարբերվում։

 

1019