Շախմատի տղամարդկանց թիմն Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում հաղթել է Անդորրային

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին երկրորդ հաղթանակը տոնեց Համաշխարհային օլիմպիադայում:
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Անդորրայի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:
Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Միավորը կիսեցին Սամվել Տեր-Սահակյանը և Գաբրիել Սարգսյանը:
Մեկնարկում տղամարդկանց թիմը 4:0 հաշվով գերազանցել էր Մադագասկարին:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:
30 Հուլիս, 2022 22:25
1821
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո
23 Մարտ, 2025 10:53
Հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրից հետո շարունակում են տեղը պահպանել առաջատարների թվում
22 Մարտ, 2025 18:12
Հայ շախմատիստների արդյունքները՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը
01 Հունվար, 2025 15:19
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ․ տեսանյութ
21 Ապրիլ, 2025 22:00
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների նախավերջին խաղափուլի արդյունքները
22 Հունվար, 2025 20:45
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի առաջնության անցկացման ժամանակացույցը
19 Հունվար, 2023 17:17
Հայտնի է ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմը
12 Սեպտեմբեր, 2025 13:27
Հայաստանի հավաքականների կազմերը Ծանրամարտի ԱԱ-ում
10 Սեպտեմբեր, 2025 22:43
Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիայի հավաքականին
09 Սեպտեմբեր, 2025 22:00