
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադի» օբյեկտներին։ Այս մասին հաղորդում է զինվորականների մամուլի ծառայությունը։
Կիրակի երեկոյան «Իսլամական ջիհադը» և Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել են, որ զինադադարն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով 23.30-ին։ Սակայն զինադադարից կես ժամ չանցած՝ Իսրայելի հարավում շարունակվում են ազդանշաններ հնչել, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը իսրայելական բանակը սկսել է «Արշալույս» գործողությունը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» դեմ: Ռազմական ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի թիրախներին, Իսրայելի թիկունքում արտակարգ դրություն է մտցվել։ Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է իր ռազմական թեւի հրամանատարներից մեկի՝ Թայսիր ալ Ջաբարիի մահը ավիահարվածի ժամանակ։ Ուրբաթ օրվանից գիշեր-ցերեկ օդային հարվածների ազդանշաններ են հնչում Իսրայելի՝ Գազային սահմանակից շրջաններում և երկրի կենտրոնի որոշ քաղաքներում։