Ջրափրկարարները Սևանա լճում թեքված հեծանվանավակի մեջ գտնվող քաղաքացիներին օգնել են վերադառնալ ափ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։23-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են թեքված հեծանվանավակ, որի վրա գտնվող երկու քաղաքացիներ չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափին։
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ։
17 Օգոստոս, 2022 18:49
670