Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ, 21-ամյա Մ. Ս.-ն էր, ով ձեռնահարկում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանում հայտնի բուհերից մեկում: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:

3580