Քանյե Ուեսթը հայտնել է նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելու պատճառը
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելու պատճառը։ Հաղորդում է Page Six-ը։
Ուեսթի խոսքով՝ ամուսնությունը խզվել է պոռնոգրաֆիայի պատճառով։ «Հոլիվուդը հսկա հասարակաց տուն է։ Պոռնոգրաֆիան ոչնչացրեց իմ ընտանիքը։ Խոսքս Instagram-ի կողմից քարոզվող կախվածության մասին է,- գրել է երաժիշտը իր աքաունթում։ Նա հավելել է, որ թույլ չի տա, որ իր դուստրերը՝ Նորթը և Չիկագոն, նույնպես ենթարկվեն սոցցանցի բացասական ազդեցությանը։
Ուեսթը նաև մեղադրել է Քարդաշյանի մորը` Քրիս Ջեներին, որն աջակցել է դուստրերին՝ Քիմ և Քայլի Ջեներներին, Playboy ամսագրի համար անկեղծ նկարահանումներում։ Աղջիկները ֆոտոսեսիաների են մասնակցել համապատասխանաբար 2007 և 2019 թվականներին։
02 Սեպտեմբեր, 2022 18:45
3683
Քանյե Ուեսթը մահախոսական է նվիրել Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի բաժանմանը
09 Օգոստոս, 2022 02:55
Հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք uպանվել են Հայոց ցեղաuպանnւթյան ժամանակ․ Քիմ Քարդաշյան
25 Ապրիլ, 2026 13:55
Քիմ Քարդաշյանը և Լյուիս Հեմիլթոնը գաղտնի հանդիպում են․ Sun
02 Փետրվար, 2026 15:10
Քիմ Քարդաշյանին ախտորոշել են ուղեղի անևրիզմա
24 Հոկտեմբեր, 2025 15:01