Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30–ի սահմաններում Թևոսյան փողոցում «Պալլադիում» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Աշոտ Մալխասյանի վարած Mercedes G մակնիշի և Արսեն Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Ստեփան Եղոյանը:
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ և նա ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել, եղել է զրկված: