Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 31-ամյակը

Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 31-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող «դուդլ»:
«Դուդլ»-ն այդ տեսքով հասանելի է միայն Հայաստանի օգտատերերին։
Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով:
21 Սեպտեմբեր, 2022 20:39
1482