«Փյունիկի» «Սեկտոր 18» ֆան-ակումբը հայտարարել է պատճառը, թե ինչու են խախտել Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի հիշատակը հարգելու համար հայտարարված լռության րոպեն:

«Երկու օր առաջ կայացած Փյունիկ- Ժալգիրիս խաղի ժամանակ մեր ֆան ակումբը դեմոնստրատիվ խախտեց լռության րոպեն, որը նվիրված էր Ինդոնեզիայի զոհերի հիշատակին։ Մենք ուզում ենք նշել, որ խորապես ցավում ենք 127 զոհերի համար, մեր ակցիան ուղղված էր կոռումպացված ՈՒԵՖԱ-ին և նրա երկակի ստանդարտներին։ Սեպտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ն մերժել էր Փյունիկի հայտը մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված զինծառայողների հիշատակը»։                                             

1309