
Արևմտյան աշխարհից դուրս ուժի բազմաթիվ կենտրոններ են հայտնվել, ուստի բազմաբևեռ աշխարհի կառուցումը հնարավոր չէ կանգնեցնել, ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանում կայացած Ասիայի և խաղաղօվկիանոսյան լրատվական գործակալությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայում:
Նա հավելել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործունեությունը նպաստում է բազմաբևեռ աշխարհի կառուցմանը։
«Միայն արևմտյան երկրները շարունակում են դեմ լինել բազմաբևեռ աշխարհի կառուցմանը», - ասել է Ռաիսին՝ հավելելով, որ բազմաբևեռ աշխարհը, մասնավորապես, «կառուցվում է տարածաշրջանային կազմակերպությունների օգնությամբ, ինչպիսին ՇՀԿ-ն է»։
Նրա կարծիքով, Իրանի ազդեցությունն աշխարհում և տարածաշրջանում կաճի ընկերների հետ համագործակցությամբ։
«Մենք լուրջ ենք վերաբերվում Ռուսաստանի և այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Ռաիսին։