Հոկտեմբերի 14-ց 23-ը հայ բազկամարտիկները Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել են բազկամարտի աշխարհի առաջնությանը և 11 մեդալ են նվաճել: Հայաստանի ներկայացուցիչները արժանացել են 4 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալի:

Մ18 տարեկան պատանիների մրցապայքարում ոսկե մեդալի է արժանացել 50 կգ քաշային Վահրամ Խուբլարյանը (ձախ ձեռքով): Մ15 տարեկան պատանիների մրցապայքարում հաղթողի կոչումը՝ և աջ, և ձախ ձեռքով, նվաճել է +70 կգ քաշային Գեղամ Խաչատրյանը: Հայաստանի հավաքականի կազմում ևս մեկ ոսկե մեդալ նվաճել է վետերան Դավիթ Ներսիսյանը՝ 80 կգ քաշայինների պայքարում հավասարը չունենալով ձախ ձեռքով պայքարում:

Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Վաչագան Հովհաննիսյանը և Ջանիբեկ Ղազարյանը: Հովհաննիսյանն արծաթե մեդալ է նվաճել մեծահասակների 70 կգ քաշային կարգում՝ ձախ ձեռքով:

Բրոնզե մեդալների են արժանացել Արման Մրտեյանը, Արման Փիրոյանը և Դավիթ Ստեփանյանը: 60 կգ քաշային Արման Մրտեյանը պատանիների Մ18 տարեկանների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել աջ և ձախ ձեռքերով, Արման Փիրոյանը երրորդ տեղն է զբաղեցրել 80 կգ քաշային վետերան մարզիկների պայքարում՝ ձախ ձեռքով, իսկ 65 կգ քաշային Դավիթ Ստեփանյանը մեծահասակների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել աջ և ձախ ձեռքերով:

Աշխարհի առաջնությանը 54 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել:

1705