Ավարտվեց B խմբի 3-րդ տուրի Ուելսի ու Անգլիայի ազգային հավաքականների հանդիպումը։ Բրիտանացիները հաղթեցին 0։3 հաշվով։ Գարեթ Սաութգեյթի թիմը խմբում առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ:

Անգլիացիները 2006 թվականից ի վեր առաջին անգամ աշխարհի առաջնությունում խմբում գրավեցին առաջին տեղը։ Այդ ժամանակ եվրոպացիները հասան մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում պարտվեցին Պորտուգալիային։ 

Դեկտեմբերի 3-ին Կատարում կկայանա աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի հանդիպումը, որում կհանդիպեն Հոլանդիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները։ Դեկտեմբերի 4-ին Անգլիայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում կխաղա Սենեգալի հետ։

Ուելսը մեկ միավորով խմբային փուլն ավարտեց վերջին տեղում։

 

669