Կատարում ավարտվեց 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումը։ 

Լուսայիլի «Լուսայիլ այկոնիկ» մարզադաշտում տեղի ունեցավ Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպումը։ Այս հանդիպմանը Պորտուգալիան հաղթեց Շվեյցարիային 6։1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Խորվաթիայի հետ։ 

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Հանդիպման 17-րդ րոպեին Ռամուշը բացեց հաշիվը, 50-րդ րոպեին դուբլ ձևակերպեց, իսկ 67-րդ րոպեին հաջող իրացրեց երրորդ գոլը։ Իսկ 33-րդ րոպեին Պեպեն կրկնապատկեց հաշիվը։ Այնուհետև 54-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրուն խփեց չորրորդ գոլը։ 90+2 րոպեին Ռաֆայել Լեաոն խփեց վերջին՝ 6-րդ գոլը։ 

Շվեյցարիայի կազմում 58-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մանուել Ականջին։ 

Պորտուգալիայի հավաքականը H խմբում առաջինն էր՝ հավաքելով 6 միավոր։ Պորտուգալիան հաղթել է Գանային (3։2) և Ուրուգվային (2։0)։ Իսկ վերջին հանդիպմանը Հարավային Կորեայի հետ զիջել է 1։2 հաշվով։ 

Շվեյցարիայի հավաքականը 6 միավորով դուրս է եկել H խմբի երկրորդ տեղով։ Շվեյցարիան 1։0 հաղթել է Կամերունին, իսկ 3։2 հաշվով պարտվել է Բրազիլիային և հաղթել Սերբիային։ 

Հիշեցնենք, որ Պորտուգալիան 2006 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ 

1205