Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 2022 թվականին Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո կշարունակի աշխատել հավաքականում։

Գերմանիայի հավաքականի մարզիչը Գերմանիայի ֆուտբոլի միության (DFB) գագաթնաժողովում հանդիպել է նախագահ Բերնդ Նոյենդորֆի և փոխնախագահ Հանս-Յոահիմ Վատցկեի հետ: DFB-ի պաշտոնական կայքում ասվում է, որ նրանք ընկերական և կառուցողական զրույց են ունեցել ստեղծված իրավիճակի և Գերմանիայի հավաքականի հեռանկարների վերաբերյալ։

«Միասին մենք համոզված ենք, որ 2024 թվականին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը հսկայական հնարավորություն է տալիս երկրում ֆուտբոլը զարգացնելու համար։ Մեր նպատակն է այս մրցաշարում մարզական հաջողությունների հասնել։  Մենք հավատում ենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկը թիմի հետ միասին կկարողանա գլուխ հանել այս առաջադրանքից»,- Նոյենդորֆի խոսքերն է մեջբերում DFB-ն։ 

 

«Ես և իմ մարզչական շտաբը լավատեսորեն ենք տրամադրված Եվրոպայի առաջնությանը: Որպես թիմ՝ մենք կարող ենք շատ ավելիին հասնել, քան այն, ինչ ցույց տվեցինք Կատարում։ Մենք այնտեղ շատ բան ենք բաց թողել և սրանից կսովորենք։ Մենք ցանկանում ենք ամբողջ Գերմանիան միավորել ազգային հավաքականի հետ 2024 թվականին կայանալիք Եվրոպայի տնային առաջնությունում»,- մարզչի խոսքերն է մեջբերում DFB-ն։ 

573