Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը լքել է գլխավոր մարզչի պաշտոնը, այս մասին հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ 

Պորտուգալիան աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում 1։0 հաշվով զիջել է Մարոկկոյին։ 

68-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ։ 

«FPF ուզում է շնորհակալություն հայտնել Ֆերնանդու Սանտուշին և նրա մարզչական շտաբին 8 տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար։ Կարելի է հաշվել, որ այս շնորհակալությունը նաև պորտուգալացիների անունից է։ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է նոր գլխավոր մարզչի որոնումները»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։  

Սանտուշը Պորտուգալիայի հավաքականը գլխավորում է 2014 թվականից և թիմի հետ հաղթել է 2016-ի Եվրոպայի առաջնությունը, 2019-ի ՈՒԵՖԱ ազգերի լիգան։ Մինչ այդ 4 տարի գլխավորել է Հունաստանի հավաքականը (2010-2014)։ 

Ակումբային մակարդակում նա աշխատել է Լիսաբոնի «Սպորտինգի» և «Բենֆիկայի», «Պորտուի» հետ, ինչպես նաև գլխավորել է հունական ԱԵԿ, «Պանատինաիկոս» և ՊԱՕԿ ակումբները:

851