Կատարում ավարտվեց ֆուտբոլի 2022 աշխարհի առաջնությունը։ Այսօր Լուսայիլի Լուսայիլ Այկոնիկ մարզադաշտում եզրափակիչ խաղում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Խաղն ավարտվեց 3։3 հաշվով։ 

Առաջին խաղակեսում Արգենտինան 2։0 հաշվով առաջ էր Ֆրանսիայից, սակայն դա Ֆրանսիացիներին դուր չեկավ և նրանք աշխուժացան երկրորդ խաղակեսի վերջին րոպեներին և Մբապպեն րոպեների տարբերությամբ հավասարեցրեց հաշիվը դարձնելով 2։2։ Հիմանակն ժամանակին մրցավարը ավելացրեց 8 րոպե, սակայն նույնպես չկարողացան պարզել հաղթողին։ Հանդիպումն անցավ լրացուցիչ ժամանակ։ 

Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի 109-րդ րոպեին Լիոնել Մեսսին խփեց երրորդ գոլը։ Րոպեներ անց Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը։ 


 

5921