
Մենք երբեք հաշիվներ չենք մաքրի, չենք հալածի նրանց, ովքեր հեռացել են հայրենիքից, նրանք են ապրելու դրա հետ։ Գլխավորն այն է, որ մեր ժողովուրդը նրանց գնահատական տա,- այսօր իր ուղերձի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Պուտինը։
Արևմուտքը կփորձի խարխլել և պառակտել մեր հասարակությունը, ապավինել ազգային դավաճաններին, հավելեց նախագահը։ Միլիոնավոր մարդիկ Արևմուտքում չեն հասկանում, որ իրենց տանում են հոգևոր աղետի, վերնախավերը խելագարվում են, և դա, կարծես թե, չի բուժվում։
Որպես հիմնական թիրախ ընտրվում են երիտասարդները, նրանց անընդհատ ստում են, խեղաթյուրում են փաստերը, հրահրում են հարձակվել եկեղեցու վրա։ Տեսեք, թե ինչ են անում նրանք սեփական ժողովրդի հետ. Ընտանեկան պաշտամունքի և ազգային ինքնության ոչնչացումը, երեխաների նկատմամբ հալածանքը մինչև մանկապղծություն` հայտարարվում է գրեթե օրինաչափություն։ Քահանաներին ստիպում են օրհնել միասեռ ամուսնությունները։