Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 27-ին որոշել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի պաշտոնում առաջարկել Արթուր Դավթյանի թեկնածությունը։ «2023 թվականի փետրվարի 27-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 134-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով՝ Բարձրագույն դատական խորհուրդը Որոշում է 1. Հանրապետության նախագահին առաջարկել Արթուր Ռազմիկի Դավթյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: 

446