
Միացյալ Նահանգները ողջունում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր շփումները, քանի որ նա կարծում է, որ Պեկինը պետք է լսի Կիևի կարծիքը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, երկուշաբթի ասաց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, Չինաստանի նախագահը մտադիր է առցանց հանդիպում անցկացնել Վլադիմիր Զելենսկու հետ, հավանաբար Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո։ Նշվում է, որ սա կլինի Սի Ցզինպինի եւ Զելենսկու առաջին խոսակցությունը նախորդ տարվա փետրվարի 24-ից ի վեր։
«Մենք կողջունենք նման շփումները և ավելին, կոչ կանենք նախագահ Սի Ցինփինին դրանք վարել: Մենք կարծում ենք, որ Չինաստանի նախագահը անձամբ և անմիջականորեն պետք է լսի Ուկրաինայի, այլ ոչ միայն Ռուսաստանի տեսակետը: Մենք իրականում հանդես ենք եկել, որպեսզի նման խոսակցություն տեղի ունենա»,- ասել է Սալիվանը հերթական ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով թերթի հրապարակումը։