Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը․ Բլինքենը՝ Ցզինպինին

Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը։
«ԱՄՆ-ը չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
ԱՄՆ-ը չի ձգտում նոր սառը պատերազմի և չի ցանկանում փոխել Չինաստանի համակարգը, ասել է նա։
Սի Ցզինպինն իր հերթին հույս է հայտնել, որ երկրներին կհաջողվի հաղթահարել հարաբերություններում առկա դժվարությունները, քանի որ խոշոր տերությունների մրցակցությունը չի համապատասխանում ժամանակի միտումներին։ Դրա համար ԱՄՆ-ը պետք է հարգի Չինաստանին և չվնասի այդ երկրի օրինական իրավունքներն ու շահերը, ասել է Չինաստանի ղեկավարը։
19 Հունիս, 2023 19:09
518