Ըստ Flightradar-ի տվյալների՝ ինքնաթիռը, որով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ժամանել է Ռուսաստան, վայրէջք է կատարել Մոսկվայում։ 

Չինաստանի առաջնորդի ինքնաթիռը առաջին տեղում է եղել աշխարհի ամենաշատ հետևվող թռիչքների ցուցակում: Ավելի քան 100 հզ․ մարդ առցանց հետևել է Air China-ի Boeing-747-ին:

Սի Ցզինպինի այցը Ռուսաստան կտևի մարտի 20-22-ը։ Երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո դա կլինի Սի Ցզինպինի առաջին արտասահմանյան այցը պետության ղեկավարի պաշտոնում:

216