Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է
Մարտի 23-ին, ժամը 18:00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Կ․, ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
24 Մարտ, 2023 01:37
954
Ողբերգшկան ավտովթшր Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ և վիրшվորներ
28 Դեկտեմբեր, 2025 21:48
Հաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափում
25 Սեպտեմբեր, 2024 21:21
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորը․ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է
05 Օգոստոս, 2024 14:41
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
04 Հուլիս, 2026 19:27
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30 Հունիս, 2026 09:59
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրшվորներ
29 Հունիս, 2026 19:21