Ռազմական ոստիկանության աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել, իսկ մյուսի պաշտոնը սխալ է նշված․ ՊՆ-ն՝ ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին
Ինչպես արդեն Shamshyan.com-ը գրել էր Երևանյան ակումբներից մեկում վիճաբանությւոն և ծեծկռտուք է եղել Ռազմական ոստիկանության բարձրաստիճան ծառայողների, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետ ու ակումբի աշխատակիցների միջև, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
ՊՆ-ից հայտնեցին, որ միջադեպը ռազմական ոստիկանության աշխատակցի ծառայողական պարտականությունների կատարման հետ որևէ առնչություն չունի։
«ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել: Նաև սխալ է նշված աշխատակցի զբաղեցրած պաշտոնը: Մնացյալ հարցերի պարզաբանման համար խնդրում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- փոխանցեցին նախարարությունից։
29 Մարտ, 2023 17:29
738
ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է 2024-ի ընթացքում կատարված աշխատանքները
25 Դեկտեմբեր, 2024 11:38
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն են տեղափոխվել մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ.մանրամասներ
09 Օգոստոս, 2022 01:30
ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29 Օգոստոս, 2026 15:55
ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի
25 Օգոստոս, 2026 18:43
Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն
15 Օգոստոս, 2026 13:36