Պանրի արտադրությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ում, որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Շիրակի մարզ, գ. Առափի):
Փորձարկման արդյունքում պարզվել է, որ «Պանիր լոռի» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
30 Մարտ, 2023 16:48
789
Կասեցվել է Ապարանի պանրի գործարանի գործունեությունը
26 Օգոստոս, 2024 18:44
Պանրի ու մածունի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ
16 Օգոստոս, 2022 10:57
Վտանգավոր սննդամթերք է թողարկվել․ կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը
01 Օգոստոս, 2022 11:10
Վերականգնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲԸ-ի՝ հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասը. ՔԿ
27 Սեպտեմբեր, 2024 16:42
Կոնյակի սպիրտ արտահանողներին կտրամադրվի պետական աջակցություն
27 Հունիս, 2024 13:37
Կասեցվել է Արցախկաթ ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները
04 Մարտ, 2023 16:54