Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ մեղադրող դատախազի առաջարկը։ Տեղեկությունը հայտնում է դատական դեպարտամենտը։

Դատավոր Վահե Դոլմազյանն իր վարույթում գտնվող` դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ իր նախաձեռնությամբ է քննել Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքի հարցը։

«Մեղադրող դատախազն առաջարկել է խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով, սակայն դատարանը բավարարել է 2 ամիս ժամկետը։ Այսօրվա նիստին դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է Արուսյակ Ալեքսանյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ վերջինիս կալանավորման ժամկետը լրանում է 2023 թվականի ապրիլի 18-ին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի ապրիլի 27-ին` ժամը 12։00-ին։

1093