30-ամյա վարորդը Kia-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է

Այսօր՝ մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արտակ Պ․-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երվանդ Քոչարի 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 25-ամյա Մկրտիչ Ս․-ին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
31 Մայիս, 2023 18:40
477