ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11 ամսական տղայի հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:
Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել են դեպքի վայրի զննություններ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, դեպքի վայր հանդիսացող շենքի բնակիչները: