«Գյուղում բնականոն հունով աշխատում են՝ բերքահավաք անում, ապրում, չկա խուճապ»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երասխի վարչական տարածքի ղեկավար Կարո Այվազյանը:

«Թիրախավորվել են հիմնարկը և դրանով ուզում են ազդել, որ այն չկառուցվի: Շինարարությունը սկսվել է 6-7 ամիս առաջ: Սա ուղղակի աբսուրդ էր, կրակոցներ տարուց ավելի չէին եղել, առաջին անգամն էր: 10-15 րոպե կրակել են»,- ասաց նա:

Հարցին՝ նպատակահարմար համարո՞ւմ է գործարանի կառուցումը, Կարո Այվազյանը նշեց՝ միանշանակ կողմ է դրան:

Դիտարկմանը՝ թեկուզ այն գնով, որ անընդհատ թիրախավորելո՞ւ են, վերջինս ասաց. «Չի կարող նման բան լինել, եթե մեր Կառավարությունը, ՊՆ-ն դեմն առնեն: Ամեն ինչը պետական մակարդակով պետք է արվի: Ես իմ փոխարեն կարող եմ պատասխանել, իսկ ես 90 թվականից կռվել եմ մինչև 44-օրյա պատերազմը»:

Կարո Այվազյանից լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ կո՞ղմ է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որին վերջինս դրական պատասխան տվեց. «Միանշանակ կողմ եմ. մենք երիտասարդությանն ենք կորցնում, որը մեզ պետք չի»:

712