Իջևան-Երևան ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք

Հունիսի 16-ին` ժամը 09:41-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ին Iveco մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1973 թ.), կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել բեռնատարը։
17 Հունիս, 2023 02:43
678
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
04 Օգոստոս, 2025 20:48
Իջևան-Երևան ավտոճանապարհին մեքենան սահել է ձորը և բախվել ծառին
30 Ապրիլ, 2023 00:06
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած
16 Մարտ, 2023 01:48
Մ-6, Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ-ն բաց է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար
04 Օգոստոս, 2025 14:08
Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհի հատվածը
04 Օգոստոս, 2025 11:04
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար
04 Օգոստոս, 2025 10:17