Հնդկաստանում սաստիկ շոգից մահացել է մոտ 100 մարդ

Հնդկաստանի հյուսիսում ծայրահեղ շոգի պատճառով 98 մարդ է մահացել։ Այս մասին հունիսի 18-ին հայտնել է India Today հեռուստաալիքի կայքը։
Բոլոր մահերը գրանցվել են վերջին երեք օրվա ընթացքում Ուտար Պրադեշ և Բիհար նահանգներում:
Հունիսի 15-17-ը Ուտար Պրադեշի Բալիա շրջանում հոսպիտալացվել է ընդհանուր առմամբ 400 տուժած՝ ինքնազգացողության գանգատներով, որոնցից 54-ը մահացել են։
Շրջանի առողջապահության աշխատակից Ջայանտ Կումարը ասում է, որ հիվանդների մեծ մասը 60 տարեկանից բարձր է եղել:
«Նրանք բոլորը տառապում էին տարբեր հիվանդություններից, և նրանց վիճակը վատթարացավ ծայրահեղ շոգի պատճառով», – ասել է Կումարը:
Բիհար նահանգում շոգի պատճառով 44 մարդ է մահացել։ Այնտեղ հունիսի 17-ին օդի ջերմաստիճանը հասել է 44 աստիճանի։
18 Հունիս, 2023 16:46
573
ՌԴ նախագահը մինչև տարվա վերջ կմեկնի Հնդկաստան․ Լավրով
21 Օգոստոս, 2025 20:00
Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը
19 Օգոստոս, 2025 10:27
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունը
15 Օգոստոս, 2025 11:38
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ
12 Հունիս, 2025 18:52
Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի օդուժի ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
10 Փետրվար, 2025 15:52
Forbes India-ի հոդվածներից մեկում ներկայացվել է Հայաստանի մշակույթն ու ժառանգությունը
25 Հունվար, 2024 14:53
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան․ RT
17 Մարտ, 2025 13:58
Yerevan Today-ը ափսոսանք է հայտնում Խաչատուր Սուքիասյանին զրպարտող հոդված հրապարակելու համար եւ հերքում է հրապարակումը
14 Ապրիլ, 2022 21:51